#TUMO4ArtsakhTeens

2023 թվականի աշնանը մեկնարկած Թումոն Արցախի պատանիների համար (T4AT) բազմամյա և համապարփակ նախաձեռնության նպատակն է Արցախից բռնի տեղահանված 12-18 տարեկան պատանիների աջակցությունը:
Նախաձեռնությունն արցախցի պատանիների կողքին կլինի պատանեկության ամբողջ ընթացքում՝ տրամադրելով բազմակողմանի աջակցություն նրանց բարեկեցության և նոր միջավայրում առողջ ինտեգրման ապահովման համար: T4AT-ն Թումո hyաստան ծրագրի մասն է, որի նպատակն է մինչև 2026 թվականը Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնել hyաստանի բոլոր պատանիների համար:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

կապ հաստատել 12-18 տարեկան յուրաքանչյուր պատանու հետ և պարբերաբար տեղեկացնել առկա հնարավորությունների մասին

իրականացնել շարունակական մոնիթորինգ՝ պատանիների հոգեբանական, կրթական, մասնագիտական կողմնորոշման և այլ կարիքները գնահատելու և հասցեագրելու համար

ստանձնել շահերի պաշտպանի դեր՝ ապահովելով պատանիների կապը ծառայություններ տրամադրող կառույցների հետ

տրամադրել Թումոյի կրթական ծրագրին միանալու համար անհրաժեշտ աջակցության

T4AT-ն գործում է որպես միջանկյալ օղակ և համակարգում է պետական և հասարակական կազմակերպությունների կողմից արցախցի պատանիներին տրամադրվող ծառայությունները՝ մի շարք ուղղություններով․

ԱՋԱԿՑԵԼ ԾՐԱԳՐԻՆ

armenia.tumo.org/t4at

Նախաձեռնության ադմինիստրատիվ ծախսերը ապահովվում են Թումո Հայաստան արշավի միջոցով։ T4AT-ին հնարավոր է աջակցել մի շարք եղանակներով՝ այդ թվում ներդնելով մասնագիտական հմտությունները կամ կատարելով նվիրատվություն: Նախաձեռնության հետ կապված հարցերով Թումոյի հետ կարող եք կապ հաստատել artsakh.teens@tumo.org հասցեով, իսկ նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է այցելել armenia.tumo.org/t4at/ կայք և նվիրատվության մեկնաբանության մեջ նշել «Արցախի պատանիների համար»:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նախաձեռնության շրջանակում աջակցություն ստանալու համար կապ հաստատեք +37410398413 հեռախոսահամարով, գրեք նամակ artsakh.teens@tumo.org էլեկտրոնային հասցեին կամ լրացրեք առցանց hայտը: